Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Ռազմավարական գործընկերություն՝ չի նշանակում ռազմավարական դաշնակցային հարաբերություններ

Ռազմավարական գործընկերություն՝ չի նշանակում ռազմավարական դաշնակցային հարաբերություններ
14.01.2025 | 13:11

Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում նրանում, որ այսօր՝ հունվարի 14-ին, կստորագրվի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։

Միևնույն է, ԱՄՆ-ն այդ փաստաթղթով չի դառնա Հայաստանի ռազմավարական գործընկեր, ինչպես որ Ռուսաստանը 2022-ի փետրվարից հետո չի դարձել Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, երբ Պուտինը Ալիևի հետ ստորագրեց այդպիսի փաստաթուղթ։

Գոյություն ունեն աշխարհաքաղաքական շահեր և առաջնահերթություններ, որոնք միայն փաստաթղթերով չեն կարգավորվում։

ԱՄՆ-ի համար մեր տարածաշրջանում կարևորագույն երկրները Թուրքիան ու Ադրբեջանն են, իսկ ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփը, քաղաքական շահերից բացի, այդ երկրների հետ ունի նաև անձնական ու բիզնես շահեր։

Իրենց հերթին Թուրքիան ու Ռուսաստանը մրցակցության մեջ են, և մեր տարածաշրջանը նրանց համար պայքարի վայր է։ Լինելով թուրքերի խաղալիք՝ Ադրբեջանը չի կարող անկախ քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ, հետևաբար, Ադրբեջան-Ռուսաստան ժամանակավոր հարաբերությունները ևս ավազի վրա են կառուցված ու երերուն են։

Ռուսաստանի համար մեր տարածաշրջանում ամուր հիմք են Հայաստանը և Իրանը, հետևաբար, առաջիկայում մենք կտեսնենք Հայաստան-Իրան-Ռուսաստան-Վրաստան ավելի առարկայական և դաշնակցային հարաբերություններ։

Հ․Գ․ Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ևս շատ հստակ ու պարզ ներկայացրել է, որ ռազմավարական գործընկերություն՝ չի նշանակում ռազմավարական դաշնակցային հարաբերություն՝ ինչպիսիք են ԱՄՆ-Իսրայել կամ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները: ԱՄՆ-ը Հայաստանին որևէ անվտանգային երաշխիք, ռազմական օգնություն չի տրամադրելու, զենք և զինամթերք չի վաճառելու՝ որպես օգնություն: Այս ձևաչափը չի ենթադրում Հայաստանում ամերիկյան ռազմաբազայի կամ ռազմական ներկայացուցիչների տեղակայում:

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 7819

Մեկնաբանություններ